Life.panorama.am-ը գրում է.
Հասկանալու համար, թե ինչու է այդքան դժվար հրաժարվել ծխախոտից, պետք է գիտակցել, որ ծխող մարդը երկու տիպի կախվածություն ունի' նիկոտինից և հոգեբանական կախվածություն: Ծխախոտի հանդեպ ձգողությունը հաղթահարելու համար ծխողը պետք է ձերբազատվի այս երկու կախվածությունից, ինչը բավականին դժվար է:
Ցանկացած ծխող կվկայի, որ ժամանակին չստանալով նիկոտինի պահանջված չափաբաժինը' նա սկսում է անհանգստություն և անհարմարություն զգալ, բերանում տհաճ համ է առաջանում, ոմանք էլ սկսում են ուժեղ հազալ: Այս ամենը նիկոտինային կախվածության նշաններ են: Իրականում, նիկոտինային կախվածությունից ձերբազատվելն այդքան դժվար չէ. բավական է առանց ծխախոտի դիմանալ 1 օրից մինչև 1 շաբաթ և օրգանիզմը կսովորի գործառնել առանց նիկոտինի: Դժվարը այդ մեկ շաբաթը դիմանալն է, որը ծխող մարդիկ շատ անգամ տապալում են:
Եթե օրգանիզմը դադարում է նիկոտին պահանջել, նշանակում է ծխախոտից հրաժարվելու գործընթացը երկրորդ փուլում է, այն է' ձերբազատվել հոգեբանական կախվածությունից: Այս փուլն առավել ծանր է: Հոգեբանական կախվածության դրսևորումները բազմաթիվ են' սուրճը անհնար է խմել առանց ծխախոտի, աշխատանքից հետո ձեռքերն իրենք են փնտրում ծխախոտի տուփը, շրջապատում բոլորը ծխում են և այլն:
Շարունակությունը` այստեղ: