Ի՞նչ են խոսում. «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Էսթերի կերպարը մարմնավորած Տաթև Իրիցյանն աշխատում է հագուստի խանութ-սրահում:

Իրականում. տարածված լուրերի իսկությունը պարզելու համար խոսեցինք Տաթևի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Այո, աշխատում եմ «Դեբենհամս» խանութում' որպես մենեջեր. նախկինում «Ռիվեր Այլենդ» հագուստի խանութում էի, որի փակվելուց հետո տեղափոխվեցի այստեղ»:
Մասնագիտությամբ դիզայներ, հագուստի մոդելավորող Տաթևը esyes.am-ի հետ զրույցում ասաց նաև, որ նախկինում, մինչ հեռուստասերիալը, աշխատել է իր մասնագիտությամբ, այնուհետև մասնակցել մի քանի քասթինգների, որոնցից մեկի ժամանակ էլ ընտրվել ու մարմնավորել է Էսթերի կերպարը:

«Ես մասնագիտությամբ դիզայներ եմ' հագուստի մոդելավորող, նախկինում էլ աշխատել եմ հագուստի արտադրամասում: Սերիալում հայտնվեցի մի քանի քասթինգներից հետո, ինձ ընտրեցին ու մարմնավորեցի Էսթերի կերպարը. այս պահին դեռ չեմ կարող ասել' հետագայում հեռուստադիտողն ինձ կտեսնի հեռուստատեսային ինչ-որ նախագծում, թե՞ ոչ»,- ասաց Տաթևը:
Երիտասարդ մոդելավորողի հետ խոսեցինք նաև անձնական կյանքից: «Չգիտեմ, թե դուք ինչ գիտեք իմ անձնական կյանքի մասին, կասեմ մի բան' ինձ մոտ ամեն ինչ կարգին է, ընկեր ունեմ, բայց սրանից ավել բան չեմ կարող ասել»:

 

 

Տաթևի հետ զրուցեց Մերի Պողոսյանը