Արդեն չափազանց շոգ է, և որքան շատ սառը կոկտեյլների բաղադրատոմսեր լինեն ձեռքի տակ, այնքան լավ: Այսօր Ձեզ ենք առաջարկում դրանցից մեկը:

Բանանով ու պաղպաղակով կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ է'

2 գդալ պաղպաղակ,
2 հատ բանան,
1 ճաշի գդալ մեղր,
2 ճաշի գդալ յոգուրտ,
300 մլ կաթ:

Պատրաստման եղանակը.

1. Բլենդերով հարել պաղպաղակը, բանանները, մեղրն ու յոգուրտը:
2. Ավելացնել կաթն ու հարել մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Լցնել բաժակներն ու սառույց ավելացնել:

Մեր ամառային կոկտեյլը պատրաստ է: