Բաղադրությունը կես լ կաթ 1թ/գդալ վանիլին 1 բանան 50 գ սև շոկոլադ 1/4 թ/գդալ աղացած դարչին: Պատրաստման եղանակը Կաթը տաքացնել, ավելացնել վանիլինը: Բանանը տրորել այնքան, որ վերածվի խյուսի, ապա լցնել կաթի մեջ ու շարունակել եփը: Սև շոկոլադը մանրացնել ու լցնել կաթով թասի մեջ ու լավ խառնել: Երբ թասի զանգվածը դառնա համասեռ, վերցնել կրակից ու լցնել համապատասխան բաժակների մեջ: Մատուցելուց առաջ վրան դարչին լցնել: