Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության որ առաջին հայացքից սեր կոչվածն առհասարակ գոյություն ունենալ չի կարող: Նրանց պնդմամբ, տղամարդը կնոջը կարող է դուր գալ միայն այն դեպքում, երբ վերջինս հասցրել է առնվազն 6 հայացք ձգել… Որպեսզի տղամարդը հետաքրքրի կնոջը եւ հասցնի գնահատվել նրա կողմից (դեմքի արտահայտությունը, բույրը, ժեստերը) գեղեցիկ սեռին հարկավոր է գոնե 6 հայացք եւ 45 վայրկյան:
Եվ այսպես…
1. Առաջին հայացքը, որը տեւում է մոտ 5 վայրկյան, ուղղված է աչքերի գույնն ու արտահայտությունը որոշելուն:
2. Երկրորդը գնահատում է հագուստն ու կոկիկությունը. տեւում է 10 վայրկյան:
3. Եվս 5 վայրկյան խլում է սանրվածքը:
4. Չորրորդ հայացքով կինը պարզում է ամուսնական մատանու առկայությունը եւ գնահատում ձեռքերը:
5. Հինգերորդ հայացքով գնահատվում են կոշիկները:
6. Վեցերորդ հայացքով, որը տեւում 15 վայրկյան, կինը զննում է տղամարդու ժեստերը, կեցվածքը, հայացքը: