Ինչ-որ մեկից տարիներ է պահանջվում սիրահարվելու համար, իսկ առավել ռոմանտիկներին բավական են վայրկյանները:
Այսպես. ամերիկյան սոցիոլոգները 10 հազար մարդկանց շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզել են, որ տղամարդկանց 48 % և կանանց 28 % սիրահարվում են առաջին հայացքից: Ինչպես տեսնում ենք, կանայք այդ հարցում ավելի զգուշավոր են, քան խենթ տղամարդիկ, ովքեր գերադասում են սիրել աչքերով:
Դրանից բացի մասնագետները ճշտել են, որ հարցման մասնակիցների 74% ունի երջանիկ հարաբերություններ , 66% իրենց զուգընկերոջը համարում են հարազատ մարդ: Ցավոք, տղամարդկանց գրեթե 35 % և թույլ սեռի ներկայացուցիչների 20% դավաճանում է իրենց երկրորդ կեսին:
Հետաքրքիր է, որ հարցման մասնակիցների մեծ մասը համարում է, որ շփումն ու փոխըմբռնումը երջանիկ հարաբերությունների գլխավոր գործոններն են:
Լիլիթ Պետրոսյան