Ավստրալիացի դիզայներ Ստեֆանի Ուիլսոնն ամուսնացել է յուրօրինակ զգեստով, որը պատրաստվել է հացի 100.000 պլաստիկ պիտակներից, որոնք նա հավաքել էր 10 տարիների ընթացքում, գրում է odditycentral.com-ը:
Ստեֆանի Ուիլսոնն իր ամուսնու հետ ծանոթացել է ավագ դպրոցում սովորելու տարիներին: Ավարտական դասարանում նրանք արդեն սիրահարներ էին: Ստեֆանին հիշում է այն տունը, որի կողքով անցնելիս նրանք նկատել են պատուհանագոգին դրված հացի պլաստիկ պիտակները: Սիրահարները կատակում էին՝ ասելով, որ կամուսնանան, երբ բավականաչափ պիտակներ հավաքեն հարսանյաց զգեստ կարելու համար: Այդ կատակը աստիճանաբար վերածվեց իրականության: Այսպիսով, 10 տարի անց, նրանք իրականացրին իրենց մտահղացումը՝ տասնյակ ապակե տարաների մեջ հավաքած պիտակները զգեստի վերածելով:
Դիզայները հայտնել է, որ պիտակներից զգեստ կարելը ավելի հեշտ էր, քան ինքն էր նախատեսում: «Կարի մեքենան ոչ մի խոչընդոտի չհանդիպեց զգեստը կարելու ժամանակ», - պատմել է 29-ամյա Ստեֆանին: - «Ես պարզապես չէի ցանկանում ամուսնանալ ավանդական հարսանյաց զգեստով»: