Երբ երեկ փորձեցինք համացանցի միջոցով կապ հաստատել երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ, հանդիպեցինք նրա անուն ազգանունով արական սեռի ներկայացուցչի էջի, որն ամբողջությամբ ողողված էր Սյուզի Մելիքյանի լուսանկարներով: Կեղծ Սյուզի Մելիքյանների և իրական Սյուզի Մելիքյանի ապագա ծրագրերի մասին «Zham.am»-ը զրուցեց երգչուհու հետ :)
Պարզվեց, որ Սյուզին տեղյակ է արական սեռի ներկայացուցիչների անուններով էջերին և մեկնաբանեց այսպես. «Այո տեղյակ եմ նմանօրինակ էջերից, դրանք հիմնականում իմ երկրպագուներն են: Ես վատ բան չեմ տեսնում, երբ իմ երկրպագուն ներկայանում է իմ լուսանկարներով, բայց իր անուն ազգանունով, թեկուզ և արական սեռի ներկայացուցիչ է: Կան այնպիսիները, որոնք էջեր են բացում իմ անունով, և սկսում են շփվել մարդկանց հետ իմ անունից: Դա իհարկե անընդունելի է»:
Խոսելով ներկայից և ապագայում սպասվելիք ծրագրերի մասին Սյուզին պատմեց, որ երգ է պատրաստում փեսացուների մասին.
«Նոր երգ եմ ձայնագրել փեսացուների մասին: Շատ ու շատ երգեր կան հարսիկների մասին, բայց ահա փեսացուներն անտեսված են: Ես էլ որոշեցի երգս հենց նրանց նվիրել, որ իրենց կյանքի այդ նշանակալից օրը նրանք էլ երգ ունենան : ) Շուտով երգս հասանելի կլինի համացանցում և ռադիոալիքներում: Մի փոքր ուշ պատրաստ կլինի նաև երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակ»:
Երգչուհին նաև նշեց, որ հիմա ակտիվ շրջանում է, և աշխատում է մի քանի այլ երգերի վրա: