WardsAuto հրատարակչության փորձագետները հրապարակել են իրենց վարկանիշը, որում ներառված են ամենից լավ սրահ (ինտերիեր) ունեցող մեքենաները։
Որոշում ընդունելիս հաշվի են առնվել մի շարք չափանիշներ՝ օգտագործված նյութերի որակը, հարմարավետությունը, անվտանգությունը, տեսքը և այլն։ Բացի այդ, մասնագետները հաշվի են առել նաև տարբեր սարքավորումներ օգտագործելու հարմարությունը (օրինակ՝ բջջային հեռախոսի սինխրոնիզացիայի հնարավորությունը)։
Ուսումնասիրությունների արդյունքում՝ լավագույն սրահ ունեցող մեքենա ճանաչվել է Acura RDX կրոսսովերը։
Երկրորդ տեղում Cadillac XTS-ն է
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Chevrolet Spark-ը։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Hyundai Santa Fe Sport, Kia Forte (Cerato), Lexus GS 450h, Mazda6, Nissan Pathfinder, Ram 1500 և Toyota Avalon մեքենաները։