Ընդամենը մի քանի ամիս առաջ Ռիհաննայի FENTY ընկերությունը, համագործակցելով PUMA-ի հետ, վերադարձավ կոշիկների ասպարեզ՝ ներկայացնելով բոլորովին նոր դիզայն, որը ոգեշնչված է ֆուտբոլից եւ կոչվում է Avanti: Այժմ ժամանակն է ուշադրություն դարձնել նոր արտադրանքի՝ FENTY Creeper-ի վրա:
Երկրպագուների կողմից սիրված կոշիկը առաջին անգամ թողարկվել է 2015 թվականին եւ հիմա ներկայացնում է PUMA-ի յուրօրինակ թավշյա դիզայնի վերաիմաստավորված տարբերակը՝ ռետինե տակացուներով:
Նոր տարբերակը կլինի «ավելի մեծ, համարձակ եւ պայծառ, քան երբեւէ», այնքան՝ որ այն անվանել են FENTY x PUMA Creeper Phatty:
Կոշիկն ունի բազմաշերտ ռետինե տակացու եւ այժմ հասանելի է երեք գույներով՝ սեւ-սպիտակ, կապույտ-կանաչ եւ նարդոսի-բալի համարձակ երանգներով: