Երգչուհի Ռիհաննան դարձել է "Puma" սպորտային հագուստի բրենդի կրեատիվ տնօրենը: Նա շուտով նաև կնկարահանվի գովազդային արշավում: PUMA-ի գլխավոր տնօրեն Բյորն Գուլդենն ասել է. « Մենք ուրախ ենք Ռիհաննայի հետ համագործակցելու համար և անհամբերությամբ սպասում ենք, թե ինչ է լինելու հետագայում»: