Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է։

Երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջի Stories բաժնում հրապարակել է իր՝ «Իմ երազ» երգից հատված, որը նվիրված է Վարդուհի Վարդանյանի հիշատակին։  

«Վարդուհի Վարդանյան, ծնունդդ շնորհավոր։ Դու միշտ ապրում ես իմ սրտում, իմ հարազատ ընկեր, իմ հրեշտակ։ Կարոտել եմ»,- տեսանյութին կից գրել է Անդրեն։

Հիշեցնենք, որ Վարդուհի Վարդանյանը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։