Ըստ հնագույն մեկնաբանությունների' բաց երանգով աչքեր ունեցողները ավշային համակարգի խնդիրներ կարող են ունենալ: Իրոք, երկնագույն և մոխրագույն աչքեր ունեցողները մանկական հասակում հաճախ են հիվանդանում ներզատիչ գեղձերի, նշիկների, ավշահանգույցների բորբոքումներով: Հասուն տարիքում նրանց մոտ հազվադեպ չեն վահանագեղձի, շնչառական համակարգի, սրտի, երիկամների հիվանդությունները: Բացի այդ, բաց գույնի աչքեր ունեցողները ավելի հաճախ են տառապում ռևմատիկ հիվանդություններով:
Շագանակագույն աչքեր ունեցողները հակված են մարսողական համակարգի հիվանդությունների: Նրանց նյարդային համակարգն ավելի գրգռված է, ուստի ցավին դիմացկուն չեն: Հին բժշկողները ենթադրում էին, որ մուգ գույնի ծիածանաթաղանթով մարդիկ հակված են ուռուցքային հիվանդությունների: Բարեբախտաբար այս կարծիքը չի հաստատվել: Հիվանդությունն ախտորոշելիս հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն ակնածիածանին, այլև աչքի սպիտապատյանի երանգին: Օրգանիզմում եղած բորբոքային պրոցեսների դեպքում այն խամրում է: Եթե խախտումները ֆունկցիոնալ են, սպիտապատյանը երկնագույն է, ապա' կապտագույն (կապված պրոցեսի արտահայտվածությունից): Օրգանական ախտանիշների դեպքում երևան է գալիս դեղնավուն երանգ: