Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն հագուստ է կրում՝ տոպ, տաբատ եւ պիջակ։ Կերպարն ամբողջացնում են սեւ բարձրակրունկները։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Մեկնաբանություններում Ռոմելան հետեւորդներին շնորհակալություն է հայտնել դրական հույզերի համար։