Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին սեւ տոպ է կրում, որը համադրել է կարճ շրջազգեստի հետ․ հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Ռոմելան հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրեւային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արեւը»,- մեկնաբանություններում գրել է նա։