Entertainment Tonigh լրատվականին տրված հարցազրույցում Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե ինչն է ստիպել նրան սիրահարվել Փիթ Դեվիդսոնին։ Ըստ երևույթին՝ դերասանը երանության մեջ է, քանի որ ըստ հարցազրույցի, Քիմի սիրտը գրավելու համար հարկավոր չէ լինել միլիոնատեր կամ հայտնի ռեփեր։
«Ես պարզապես սիրում եմ նրան այնպիսին, ինչպիսին կա, նրա հետ շատ հեշտ է և զվարճալի, նրա հետ անգամ հարմար է ոչինչ չանելը և օրինակ հեռուստացույց դիտելը, կյանքում դա ամենակարևորն է՝ գտնել մեկին, ում հետ կարելի է ոչինչ չանել»,- անկեղծացել է Քիմը։
Դերասանի մասին նաև արտահայտվել է Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիսը: Ըստ նրա՝ Քիմի և Փիթի միջև «քիմիան սաստիկ է» և դա նրան ուրախացնում է։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվել է ռեփեր Քանյե Ուեսթից մարտի 1-ին․ նրանք միասին ունեն 4 երեխա։