Եվրատեսիլ 2021-ում հաղթած իտալական Maneskin խմբի անդամները դարձել են Gucci-ի նոր գովազդային արշավի հերոսները: Instagram-ում հայտնվել են Aria-ի հոբելյանական հավաքածուին նվիրված նկարահանումների կադրերը:
Արշավին մասնակցելու համար երաժիշտներին հրավիրել է Gucci-ի կրեատիվ տնօրեն Ալեսանդրո Միկելը: Ֆոտոսեսիայի հեղինակներն էին հայտնի Մերթ Ալասը և Մարկուս Պիգոտը:
Լուսանկարում վոկալիստ Դամիանո Դեյվիդը, կիթառահար Թոմաս Ռաջին, թմբկահար Իտան Տորկիոն և բաս կիթառահար Վիկտորյա Դե Անջելիսը պատկերված են վինտաժային ինտերիերի ֆոնին՝ բաճկոններով և փետուրներով, կիսաթափանցիկ վերնաշապիկներով և կաշվե տաբատներով:
Բրենդի վերջին հավաքածուն կոչվել է «Gucci-ի նոր դարաշրջան»: