Սեռական կյանքը շատ ուշադրություն է պահանջում յուրաքանչյուրից. այն գրեթե հաստատուն աշխատանք է ինքդ քո վրա: Եթե արդեն փորձել եք ´ սեքսուալ ներքնազգեստ, և´ տեղանքի փոփոխություն, և´ սեքս-խաղալիքներ, ապա ժամանակն է փորձել ինչ-որ նոր բան:
Դա անելու համար դուք կարող եք, օրինակ, օգտվել Կամասուտրայից մի քանի խորհրդով: Դրանց օգնությամբ կարող եք ձեր սեքսը լրիվ նոր մակարդակի հասցնել:
Առաջարկում ենք 5 գաղափար Կամասուտրայից, որոնք կօգնեն ձեզ ավելի շատ հաճույք ստանալ սեռական հարաբերությունից: Օգտագործեք դրանք ձեր ինտիմ կյանքը թարմացնելու, ինչպես նաև ձեր զուգընկերոջը տպավորելու համար, գրում է FireCams-ը:
Փոխեք դիրքը
Կարող եք ամեն երեկո մի քանի անգամ փոխել սեքսի դիրքերը, բայց դա հաճույքի երաշխիք չէ: Պետք է ուշադրություն դարձնել նրան, որ յուրաքանչյուր դիրք կարող է կատարելագործվել, եթե փոքր-ինչ փոփոխեք, օրինակ' ներթափանցման անկյունը: Հետեւաբար, դուք կարող եք ազատորեն սեքսով զբաղվել միսիոներական դիրքում՝ միայն մի փոքր թարմացնելով այն:
Ավելացրեք գույներ
Համաձայն Կամասուտրայի՝ գույնը ձեր միջեւ ռոմանտիկ զգացողություն արթնացնելու լավագույն միջոցն է: Ուշադրություն դարձրեք կարմիր երանգներին: Գնեք նրա համար նոր ներքնազգեստ կամ զարդարեք անկողինը վարդի թերթիկներով: Ավելորդ չեն լինի կարմիր մոմերը, ինչպես նաեւ խլացված ռոմանտիկ լուսավորությունը: Սա երկուսիդ էլ որոշակի գայթակղություն կպարգևի:
Մի մոռացեք առաջաբանի մասին
Ձեր զուգընկերոջ մարմինը բառացիորեն լցված է էրոգեն գոտիներով: Դրանք ոչ միայն պետք է ուսումնասիրվեն, այլ նաև օգտագործվեն հնարավորինս շատ հաճույք պատճառելու համար' սեքսից առաջ, ընթացքում և դրանից հետո: Լավ և որակյալ առաջաբանը ձեր զուգընկերոջը թույլ կտա գրգռվել և պատրաստ լինել կրքոտ գիշերվան:
Չափը նշանակություն ունի
Սեռական դիրքի ընտրությունը պետք է հիմնված լինի ձեր առնանդամի չափի վրա: Որոշ տարբերակներ հնարավորինս ունիվերսալ են, բայց կան դիրքեր, որոնք հարմար կլինեն միայն մեծ առնանդամ ունեցողների համար: Հետեւաբար, արժե օբյեկտիվորեն գնահատել ձեր ֆիզիկական պարամետրերը, որպեսզի սեքսի ընթացքում անհարմարություն չզգաք:
Անհանգստացեք նրա համար
Ըստ Կամասուտրայի' կնոջ համար սեքսը շատ ավելի կարևոր է, քան օրգազմի հասնելը: Հետեւաբար, ձեր զուգընկերոջը բավարարելու լավագույն միջոցը նրա ֆիզիոլոգիական կարիքների մասին հոգալն է: Եթե սեքսի ժամանակ ուշադիր լինեք նրա հանդեպ, ապա կարող եք համոզված լինել, որ նրա համար հնարավորինս լավ կլինի: Պետք չէ ամեն ինչ փորձել նրան օրգազմի հասցնելու համար: Ավելի լավ է կենտրոնանալ նրա զգացողությունների վրա:
Օգտվեք Կամասուտրայի այս խորհուրդներից, որպեսզի երկուսիդ համար էլ ավելի հաճելի լինի սեքսը: Ընթացքում վայելեք միմյանց և ունեցեք երկնային զգացողություններ: