ԽՈՅԵՐ

Դուք պետք է փորձեք լուծել ձեր բոլոր խնդիրները: Դա նշանակում է, որ ստիպված եք լինելու մեկը մյուսի հետեւից կարեւոր եւ ճիշտ որոշումներ կայացնել՝ առանց որեւէ մեկի օգնության: 

ՑԼԵՐ

Կցանկանաք գրկել սիրելիին եւ ոչ մի տեղ բաց չթողնել նրան երբեք: Եթե դա չստավի ձեզ մոտ, ինչը շատ հավանական է, աշխատեք առավելագույնս վայելել միասին անցկացրած պահերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեր սիրելին  ինչ-որ հարցում ձեզ հետ կտրականապես համաձայն չէ, պետք չէ կարծել, թե նա այնքան էլ խելացի չէ, որպեսզի հասկանա ձեզ: Դուք պարզապես տարբեր եք եւ տարբեր ճշմարտություններ ունեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Սիրելիի հետ արժե քննարկել միասին դիտած ֆիլմը, կարդացած գիրքը կամ փողոցում հանդիպած երեւույթները: Կարեւորը՝ գտնել զրույցի թեմա, որը հետո կզարգանա ինքն իրեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք է մոռանաք օբյեկտիվության մասին եւ սիրելիին դատեք բացառապես ձեր սուբյեկտիվ կարծիքի հիման վրա: Վերջապես, դուք եք նրա հետ լինելու, եւ ուրիշ ոչ ոք, իսկ դա նշանակում է, որ նրա հետ առանձին մնալիս օբյեկտիվ նորմերը ձեզ չեն օգնի:

ԿՈՒՅՍԵՐ

Չարժե գաղտնի մտքեր փնտրել սիրելիի արարքների մեջ: Ամենայն հավանականությամբ, նման բան չկա: Նա գործում է այնպես, ինչպես նրան հուշում է իր խիղճն ու ինտուիցիան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելին լրացուցիչ բացատրությունների կարիք չի ունենա այն հարցում, թե ինչ եք ցանկանում նրան ասել ձեր արարքներով: Միգուցե նա ձեզանից լավ գիտի դրանց դրդապատճառների մասին:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելիին դժվար կլինի կողմնորոշվել արագ փոխվող իրավիճակներում: Աստղերը հուշում են, որ դուք կարող եք օգնել նրան նման իրավիճակներում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի վախեցեք, եթե ամեն ինչ չանցի այնպես, ինչպես ծրագրել էիք եւ մի անհանգստացեք, եթե սիրելին ոչ ադեկվատ արձագանքի ձեր խոսքերին եւ արարքներին: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ  

Բոլոր խնդիրները, որոնք առկա են ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, ոչ այլ ինչ են, եթե ոչ ձեր երեւակայության արդյունք: Սակայն դա չի նշանակում, թե խնդիրներ ընդհանրապես չկան: Շատ հավանական է, որ դուք պարզապես լուից փիղ եք սարքում եւ հակառակը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Արժե, որպեսզի սկսեք մտածել սիրելիին ավելի մտերիմ դառնալու, դեպի նա եւս մեկ քայլ անելու եւ նրան ձեռք մեկնելու մասին: Միգուցե արդեն ժամանակն է ձեր հարաբերություններն այլ մակարդակի հասցնելու համար:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին անհանգստանում է ձեզ համար, անգամ եթե կողքից այդպես չի թվում: Այնպես որ, աշխատեք նրան չնյարդայանացնել եւ մանրամասն պատմել ձեր ամեն քայլի  եւ որոշման մասին: