ԽՈՅԵՐ
Այս շաբաթ դուք եւ ձեր ամբողջ ընտանիքը գործելու եւ առաջ շարժվելու ցանկություն կունենաք։ Խոսքը ոչ միայն ատիվ ֆիզիկական աշխատանք կատարելու, այլեւ վճռական որոշումներ կայացնելու մասին է։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք է կտրուկ քայլեր անելուց առաջ մի լավ մտածել։
ՑԼԵՐ
Ձեր սիրելի անձնավորությանը ավելի շատ սեր եւ քնքշություն նվիրեք։ Նա իսկապես շատ ձեր աջակցության կարիքն ունի։ Ի դեպ, դուք նույնպես կցանկանաք անկեղծորեն ցույց տալ ձեր զգացմունքները։ Հետեւաբար, բարձրաձայնեք, արտահայտվեք, ցույց տվեք ձեր մեծ սերը, Նա անպայման կգնահատի այն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այս շաբաթ խենթ եւ յուրօրինակ արարքների շաբաթ է։ Տարբերվող հագուստ, տարօրինակ պահված եւ դուք կգրավեք ձեր սիրելի ուշադրությունը։ Սակայն մտածել է պետք։ Միգուցե ձեզ չսիրեն եւ չընդունեն այնպիսին, ինչպիսին դուք կաք իրականում։ Իսկ դա այնքան էլ լավ չէ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինները ստիպված կլինեն փոքր-ինչ մարել իրենց ցանկությունների եւ կրքի կրակը՝ հանուն հարաբերությունների բնականոն ընթացքի։ Պետք չէ ժամանակից առաջ անցնել։ Հակառակ դեպքում ամեն ինչ կորցնելու հավանականությունը շատ մեծ է։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ համար շատ դժվար կլինի ի մի բերել ձեր երկուսի համատեղ պլանները։ Չգիտես ինչու, ոչ մի կերպ չեք կարողանում փոխզիջման գնալ։ Միգուցե կարելի է հետաձգել այդ ծրագրերը, մինչեւ ընդհանուր հայտարարի գաք։
ԿՈՒՅՍԵՐ
Դուք կհիշեք, թե ինչ է նշանակում խանդը։ Իհարկե, դա այնքան էլ հաճելի զգացում չի լինի եւ կազդի ոչ միայն ձեր, այլեւ Նրա տրամադրության վրա։ Սակայն խանդը նաեւ դրական հետք կթողնի ձեր հարաբերությունների վրա՝ ավելի բորբոքելով ձեր սիրո հուրը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելի էակը շատ կցանկանա վերջապես հասկանալ, թե ինչ եք դուք զգում եւ ինչ է կատարվում ձեր հոգում։ Սակայն Նրան այնքան էլ հեշտությամբ չի հաջողվի՝ չնայած մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է գլխի ընկնի։ Միգուցե համոզվեք, որ Նա իսկապես հարուստ երեւակայություն ունի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Դուք ինքներդ զարմանալիորեն կհամոզվեք, թե որքան հեշտությամբ եք կարողանում իրականացնել ձեր նպատակները; Ձեզ անգամ կթվա, որ ամբողջ աշխարհը «պարում է ձեր դուդուկի տակ» եւ հետեւում է խաղի ձեր կանոններին։ Սա նաեւ վերաբերում է ձեր ընտրայլին։ Այս շաբաթ թե անձնական, թե գործնական կյանքում ամեն ինչ կատարյալ կլինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Շաբաթվա կարգախոսը ձեզ համար՝ տեսնել նպատակը, հավատալ սեփական ուժերին եւ չնկատել խոչընդոտները։ Հենց այսօրվանից պետք է կսկսեք ապրել այս կարգախոսով եւ անեք հնարավորինս ամեն ինչ՝ այն իրականացնելու համար։ Ճիշտ է, անձնականը փոքր-ինչ կտուժի, բայց միայն այսպես դուք լիարժեք երջանիկ կզգաք ձեզ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորության համար դժվար կլինի ձեզ բացատրել իր այս կամ այն միտքը եւ համոզել, որ դրանց իրականացումը կենսական նշանակություն ունի։ Սակայն եթե մտադիր եք հետեւել նրան, պատրաստ եղեք իրական դժվարությունների։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այս շաբաթ ձեր սիրելի էակը շատ ժամանակ կցանկանա անցկացնել մաքուր օդի պայմաններում եւ ձեր ընկերակցությամբ։ Նույնիսկ եթե չեք ցանկանում տանից դուրս գալ կամ չդիտել ձեր սիրելի ֆիլմի շարունակությունը, աստղերը հուշում են, որ պետք է մոռանալ ամեն ինչ եւ ձեր սերն ու ջերմությունը տաք Նրան։
ՁԿՆԵՐ
Անձնական կյանքում նշանակալից փոփոխություններ են սպասվում, սակայն հայտնի չէ թե ինչպիսին։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է, եւ հենց դուք պետք է որոշեք, բայց ոչ հիմա։ Փոքր-ինչ համբերատար եղեք եւ գործեք այն ժամանակ, երբ այսօրվա ձեր գործերը իրենց պտուղները կտան։