ԽՈՅԵՐ
Փորձեք որքան հնարավոր է քնքուշ վերաբերել սիրելի էակին։ Նույնիսկ եթե զգաք, որ նա այն մարդը չէ, ում կողքին կցանկայինք անցկացնել ձեր ամբողջ կյանքը, միեւնույն է, շնորհակալ եղեք, որ այժմ նա ձեր կողքին է եւ երջանկություն է պարգեւում ձեզ։
ՑԼԵՐ
Սիրելի էակը ուշադրություն կդարձնի ամեն մանրուքի։ Նրան դուր չի գա այն ամենն, ինչ դուք կանեք։ Սակայն քննադատելուց բացի, նա ոչինչ չի կարող անել՝ անգամ ավելի լավ տարբերակ չի լինի առաջարկելու։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այս շաբաթը կարող է նշանակալից լինել ձեզ համար։ Կարող եք այնպիսի գլուխգործոց ստեղծել, որը հավերժ կհիշեցնի ձեր մասին։ Զարկ տվեք ձեր երեւակայությանը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելի էակը իրականություն կդարձնի ձեր ակնկալիքները։ Թե ինչ սխրանք կանի նա ձեզ համար, աստղերը չեն կարող հուշել, բայց խորհուրդ են տալիս պատրաստ լինել ամեն տեսակ խենթությունների։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այս շաբաթվա մասին դժվար թե մեծ ուրախությամբ հիշեք, քանզի ոչ մի արտառոց իրադարձություն ձեզ չի սպասվում։ Անցկացրեք սիրելիի հետ եւ վայելեք միմյանց ներկայությունը։
ԿՈՒՅՍԵՐ
Կարելի է զբաղվել ոչ կարեւոր ու էական գործերով։ Օրինակ՝ կարող եք միասին փազլ հավաքել կամ թղթախաղ խաղալ։ Սա կօգնի մոռանալ առօրյա հոգսերը եւ փոքր-ինչ լիցքաթափվել։ Իսկ հետո դուք հաճույքով կհիշեք միասին անցկացրած րոպեները։
ԿՇԵՌՔՆԵՐ
Աստղերը խորհուրդ չեն տալիս թեթեւ եւ բաց հագուստով դուրս գալ զբոսնելու։ Որքան էլ եղանակը ջերմ թվա, տաք հագուստ ընտրեք, քանի որ դա կարող է խանդի տեսարանների պատճառ դառնալ։ Ձեր սիրելին այս օրերին շատ զգայուն է եւ նույնիսկ մանրուքները կարող են բարկացնել նրան։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեզ բոլորը փորձելու են աշխատեցնել, խնդրել, որ ընթրիք պատրաստեք, այգին մշակեք, ջուր հավաքեք եւ այլն։ Իսկ դուք ցանկանում եք շաբաթն անցկացնել սիրելի էակի մասին երազելով։ Թե որն է ավելի կարեւոր, ինքներդ որոշեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե սիրելի անձնավորությունը համառորեն չի համաձայնում ձեզ հետ, պետք չէ մտածել, որ նա այնքան խելացի չէ ձեզ հասկանալու համար։ Պարզապես դուք տարբեր մարդիկ եք եւ տարբեր տեսակետներ ունեք։ Փորձեք գտնել ոսկե միջինը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Փորձեք կառավարել ձեզ, քանզի հույզերը կարող են վիճաբանության պատճառ դառնալ սիրելի էակի հետ։ Այս շաբաթ դա այնքան էլ հեշտ չի լինի անել, քանի որ շատ դյուրագրգիռ եք լինելու։ Աստղերը հուշում են՝ ամեն քայլից առաջ «յոթ չափել, մեկ կտրել»։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այս օրերին հիշելու եք ձեր նախկին սերը։ Հիշողությունները կխեղդեն ձեզ, սակայն պետք է թույլ չտաք, որ դրանք ազդեն ձեր ապագայի վրա։ Հետեւաբար, արեք հնարավոր ամեն ինչ, որ սիրելի էակը չհասկանա այդ մասին։
ՁԿՆԵՐ
Շփոթված եք լինելու, չեք լսելու եւ չեք հասկանալու, թե ինչ է ասում սիրելի էակը։ Ճիշտ է, նրան պատասխանելու եք, բայց դա անելու եք առանց մտածելու։ Կարեւորը չհամաձայնեք մի այնպիսի բանի, որի համար հետո զղջալու եք։