Ռեփեր Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, ով ստեղծել է Sammy Beauty կոսմետիկ ապրանքանիշը, պատրաստվում է դատի տալ բյութի-բլոգերներին իր արտադրանքը քննադատելու պատճառով:
Եկատերինա Կոնասովայի խոսքով, որն ավելի վաղ նույնպես քննադատել էր Ջիգանի կնոջ արտադրանքը, վերջերս նրան բողոքներ են ներկայացվել բրենդի ներկայացուցիչներից, որի համաձայն՝ իբր իր բլոգում կոսմետիկ միջոցների մասին ոչ հավաստի տեղեկատվություն է ներկայացրել: Sammy Beauty-ի ներկայացուցիչը խնդրել է հեռացնել տեսահոլովակները, որոնք վարկաբեկում են Սամոյլովայի արտադրանքը։ Հակառակ դեպքում բլոգերին դատական ծանուցագիր է սպասվում։
«Հայփ անել ցանկացող եւ այլ ապուշներ, այդ ինֆոն կոնկրետ ձեզ համար է։ Դուք արդեն ստացել եք ձեր երջանկության մինչդատական նամակները: Իմ իրավաբանների հետ կտեսնվեք դատարանում», - ռեփերի կնոջը ցիտում է StarHit-ը։
Սամոյլովայի հասցեին մեկնաբանություններ են ստացվել ոչ միայն որակի, այլեւ ապրանքների արժեքի վերաբերյալ: Պարզվել է, որ Sammy Beauty-ի արտադրանքի բաղադրությունը նմանություն ունի ռուսական որոշ ընկերությունների միջոցների հետ, եւ արտադրվում է միեւնույն վայրում: Սակայն Սամոյլովայի արտադրանքը երկու անգամ ավելի թանկ է։