Warner Bros.-ի գլխավոր տնօրեն Ջեյսոն Քիլարը հայտնել է, որ «Գահերի խաղի» պրիքվելի նկարահանումները կմեկնարկեն «մի քանի ամսից»: Այդ մասին նա նշել է 2021 թվականի ֆիլմերի թողարկման ստուդիայի առաջիկա ծրագրերի մասին իր հայտարարության մեջ՝ միաժամանակ կինոթատրոններում եւ HBO Max-ում:
«Զգուշացեք վիշապներից»,-հավելել է Քիլարը՝ կիսվելով «Վիշապների տուն» նախագծի նոր կոնցեպտ-արտով:
«Գահերի խաղի» թվիթերում տեղեկություն է հայտնվել, որ պրիքվելի նկարահանումները կսկսվեն 2021 թվականին, եւ մեկնաբանություն․ «Վիշապները մոտենում են»։