Անգլիայի բնակչուհին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ քնել է TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը։ Բացի այդ, կինը քնած ժամանակ պատահաբար մերկացրել է կուրծքը, ինչն առաջացրել է հանրության հետաքրքրությունը։

Լիվերպուլից Եվա Ջոնսը չարաշահել է ալկոհոլը և որոշել է ուղիղ եթեր հեռարձակել TikTok-ի իր հետևորդների համար, սակայն չի նկատել, թե ինչպես է քնել եթերի ժամանակ։ Մի քանի ժամ անց արթնանալով՝ բրիտանուհին պարզել է, որ ունի 5,4 միլիոն դիտում։

«Ես երբեք ուղիղ եթեր չեմ հեռարձակել TikTok-ով, չգիտեմ ինչու սկսեցի հեռարձակվել երեկույթից վերադառնալուց հետո», - ասել է Եվան։

Ուղիղ եթերն ընդհատել է մոդերատորներից մեկը՝ նշելով, որ աղջիկը պատահաբար մերկացրել է կուրծքը, ինչը խախտում է կայքի կանոնները։ Ինչպես Եվան է ասել, առավոտյան իր հեռախոսը պայթել է ընկերների զանգերից ու հաղորդագրություններից։

«Ինձ հարցնում էին, թե արդյոք  չեմ ամաչում կատարվածից, և սկզբում չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը», - հիշում է Ջոնսը։

Եթերից հետո Եվայի բաժանորդների թիվն ավելացել է չորս հազարով։ Բրիտանուհու խոսքով՝ մարդիկ գրում են իրեն ու շնորհակալություն հայտնում լավ տրամադրության համար։