Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Ռոզան կրում է սեւի ու սպիտակի համադրությամբ հանդերձանք։ Նա արձակել է վարսերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել երգչուհուն՝ գրելով․ «Շքեղ»։