Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը հաճախ է նոր հրապարակումներով, գեղեցիկ լուսանկարներով ջերմացնում Instagram-ի իր հետեւորդների ու երկրպագուների սրտերը:
Այս անգամ երգչուհի-դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Ռոզա Ֆիլբերգը մեղմ շպարով է․ թույլ արտահայտված աչքեր, մեղմ երանգի շրթներկ, կարճ վարսերը գանգուրացված են։ Կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի կաշվե բաճկոն։ Կադրին կից նա ռուսերեն լեզվով գրել է․ «Չեմ հաբերում, թե երբ եմ ներկայացնելու իմ նոր երգը»։
Նշենք, որ օրերս Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է։ Քրոջ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել էր նրա եղբայրը՝ երգիչ Մհերը։
Instagram-յան էջում երգիչը հրապարակել էր քրոջ ու նրա ընտրյալի լուսանկարը։ «Սրտանց շնորհավորում եմ քեզ, քույրիկ, քո եւ մեր ամբողջ, մեծ ընտանիքի կյանքում կարեւոր իրադարձության առիթով։ Ընտանիքի ստեղծումը մարդու համար ամենակարեւորն է կյանքում։ Շնորհավորում եմ քեզ նշանադրության առիթով։ Սպասում ենք հարսանիքի»,- գրել էր երգիչը։