Women’s club-ի մասնակից Լիլի Մորտոն արխիվային լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Ֆրանսիայում՝ Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Լիլին վագրային պրինտով հագուստ է կրում եւ արձակել է մազերը։ Նա վառ շպարով է. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Մեկնաբանությունների հատվածում Լիլին մի շարք հեշթեգեր է օգտագործել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Շքեղ, ռումբ»։
Օրերս հրապարակված հոլովակում մոդելը սեւ հագուստ էր կրում, որն առանձնանում էր էքստրեմալ լանջաբացվածքով։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ կարմիր շրթներկով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Լիլի, հերիք ա»,- հրապարակումը կատակով մակագրել էր նա։