Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլի Մորտոն ներկայացել է գայթակղիչ ու կրակոտ կերպարում։ Նա գտնվում է անկողնում։ Կրում է ճերմակ խալաթ, ինչի տակից երեւում է նրա ներքնազգեստը։ Լիլին վառ շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով գրել է․ «Բարի լույս»։ Հետեւորդներն անմիջապես հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Միակն ու անկրկնելին»,«Սեքսուալ», «Գեղեցկուհի Լիլի»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին սպիտակ, կարճ շրջազգեստ էր կրում, նույն գույնի տոպ, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Լիլին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել. վառ գույնով ընդգծված էին շուրթերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ էին գրել. «Ռումբ», «հայկական Բարբի»։