Բրազիլիայում անբաժան ընկերուհիներ 18-ամյա Բրունա Վալեսկեսը և 19-ամյա Մոնիկ Մեդեիրոսը որոշել էին իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում, սակայն նրանց մտահաղացումը դժբախտությամբ է ավարտվել, գրում է The Sun -ը:
Աղջիկները գնացել են Սալտո Կավեիրաս ջրվեժի մոտ, բարձրացել վերև և լուսանկարվել ծայրին, սակայն աղջիկներից մեկը սայթաքել է: Մյուս ընկերուհին փորձել է օգնել իր լավագույն ընկերուհուն, սակայն կորցրել է հավասարակշռությունը և երկուսով ընկել են 30 մ բարձրությունից:
Բրունան տեղում մահացել է, իսկ Մոնիկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Նշվում է, որ սեպտեմբերի 28-ին Բրունան կդառնար 19 տարեկան, իսկ Մոնիկը պատրաստվում էր բուժքույր դառնալ: