Վենետիկի 77-րդ կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար պարգևատրել են ճապոնացի Կիյոսի Կուրասավային «Լրտեսի կինը» պատմական ֆիլմի համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ անձամբ ռեժիսորը չի կարողացել ժամանել Վենետիկ սահմանների փակ լինելու պատճառով, սական տեսաուղերձով իր երախտագիտությունն է հայտնել ժյուրիին իրենց որոշման համար: Նա կստանա «Արծաթե առյուծը» հեռակա կարգով:
«Լրտեսի կինը» նախապատերազմյան Ճապոնիայի մասին է, որում գլխավոր հերոսներն իմանում են ռազմական գաղտնիքի մասին և հանդես գալիս ընդդեմ սեփական պետության:
Վենետիկի միջազգային կինոփառատոնը անցկացվել է Լիդո կղզում սեպտեմբերի 2-ից: