ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատների ասոցիացիան, որոնք աշխատում են հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում, հայտնել Է 2014 թվականի արդյունքներով Critics' Choice Movie Awards մրցանակի դափնեկիրներին: Այդ պրոֆեսիոնալ միավորումը համարվում Է խոշորագույնը Հյուսիսային Ամերիկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

  

«Լավագույն ֆիլմ» Է ճանաչվել «Պատանեկություն»(Boyhood) ժապավենը, իսկ այն նկարահանած Ռիչարդ Լինքլեյթերը ճանաչվել Է «Լավագույն ռեժիսոր»: Լավագույն դերասանուհի Է հայտարարվել Ջուլիանա Մուրը «Դեռեւս Էլիս» (Still Alice) կինոժապավենում կատարած դերի համար: Լավագույն դերասան Է ճանաչվել Մայքլ Քիթոնը «Բերդմեն» ֆիլմում խաղացած դերի համար:

 

Դերասանական անվանակարգերում երկրորդ պլանի դերի համար պարգեւ են ստացել Պատրիցիա Արքեթը («Պատանեկություն») եւ Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը («Մոլեգնություն»):

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ լավագույն անիմացիոն ֆիլմ Է դարձել «Լեգո: Ֆիլմ»-ը (The Lego Movi):

 

Լավագույն օպերատորական աշխատանքի համար պարգեը հանձնվել Է Էմանուել Լյուբեցկիին «Բերդմեն» կինոժապավենում նրա կատարած աշխատանքի համար: «Լավագույն երգ» Է ճանաչվել Ջոն Լեջենդի "Glory" («Սելմա») կոմպոզիցիան: