38-ամյա երգիչ Դիմա Բիլանը ինստագրամի իր էջում  տեսանյութ է հրապարակել հիվանդասենյակից և գրառում կատարել։

«Ոչ ոք ընդհանրապես ոչինչ չգիտի իմ կյանքի մասին, այն, թե ինչ եմ ես հիմա անում: Այս պահին ես գտնվում եմ հիվանդանոցում: Գիտեք՝ քանի անգամ եմ կանգնել բեմում, երբ ես ունեի կոկորդի ցավեր, քանի անգամ եմ պառկել հիվանդանոցում»,- գրել է երգիչը:

Դիման նշել է, որ մի շաբաթ առաջ իր մոտ թոքաբորբ է սկսվել, ելույթի ժամանակ իրեն վատ է զգացել, թեև սկզբում ցույց չէր տալիս, սակայն օրեր անց հայտնվե է հիվանդանոցում: