Որքա՞ն հաճախ եք սեռական հարաբերությունների «նախաբանում» ալկոհոլ օգտագործում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխարհի բնակչության 71% -ը ալկոհոլ է օգտագործում նախքան սեռական ակտը: Այնուամենայնիվ, կա վիճակագրություն, որ ալկոհոլը կանանց խանգարում է օրգազմ ունենալ: Այն թվացյալ համարձակություն է ներշնչում, բայց ավելի հաճախ մղում է սխալների։ Հարցվածների կեսից ավելին պնդել են, որ ալկոհոլի բացակայության դեպքում սեռական հարաբերություն չէին ունենա նրա հետ, ում «ընտրել են» այդ պայմաններում։ Մյուս մասը նշել է, որ առանց ալկոհոլի սեքսը նման է առանց երաժշտության պարելուն։
Բրիտանական Glamour ամսագրի հեղինակ Աննա Դեվիսը նշել է, որ առանց ալկոհոլի՝ ինքը նույնիսկ սիրահարվել է։ «Ես կցանկանայի ասել, որ խմելուց հրաժարվելուց հետո ես սիրահարվեցի: Հիմա ես միայն սթափ հարաբերություններ եմ ունենում։ Ես դեռ ժամադրությունների եմ գնում: Եվ զուգընկերոջս հետ հանդիպման ավարտին այժմ ես կարող եմ բավարարվել միայն փոքրիկ համբույրով։ Եվ, ամենակարևորը, ես հիշում եմ ամեն ինչ»,֊ասել է Աննան: