Դերասանուհի Լիա Զախարյանն ինստագրամի իր էջում Գորիսում գտնվող Սատանի կամրջում արված գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել։ Նշենք, որ դերասանուհին այդ վայրում սայթաքել էր և ընկել։
«Հույզերն ու զգացմունքները մարդու յուրօրինակ սուբյեկտիվ վերաբերմունքն են շրջակա իրականության և ինքն իր նկատմամբ:
Այս նկարները արվել են իմ Դժբախտ պատահարից հետո:
Չգիտեմ ինչպես, բայց կարողացել եմ ժամուկես աշխատել։ Կարծում եմ ստացվել է ինձ մոտ ներկայացնել մեր Հայաստանի, հատկապես Սյունիքի հրաշքներից մեկը:
Ներկա պահին ես լավ եմ, երեկ գնացել եմ Տաթեւի եկեղեցի, մասնակցել պատարագին, ինձ համար թալիսման եմ գնել, որն այժմ կախված է պարանոցիցս: Հուսով եմ, որ Աստված, ինչպես պահպանել է ինձ հարվածի պահին, այդպես էլ կշարունակեմ առողջ ապրել ու ստեղծագործել»։