Քանե Ուեսթն ապրիլին խնդրել է Քիմ Քարդաշյանի ձեռքը: Սակայն, առայժմ, միայն «բանավոր»: Ռեփերը պաշտոնական առաջարկություն դեռ չի արել, քանի որ օրեր կպահանջվի էքսկլյուզիվ ամուսնական մատանու պատրաստման համար:
Շատերը գիտեն, որ Քանեն առանձնահատուկ սեր ունի օրիգինալ զարդերի հանդեպ: Ի դեպ, դրանց դիզայնով հենց ռեփերն է զբաղվում: Ուեսթը դիմել է անձնական ոսկերիչին, որպեսզի վերջինս ստեղծի այնպիսի մատանի, որը վայել կլինի Քիմին:
Միայն հայտնի է, որ զարդը պատրաստված է լինելու հազվագյուտ ադամանդներից և ռուբիններից: Այս մասին գրում է ivona.bigmir.net-ը:
Ի դեպ, ռեփերը Քիմի զարդերը պատրաստում է իր մոր զարդերի հավաքածուի հիման վրա: Ինչպես ասում են Ուեսթի ընկերները, Քիմը հենց այն կինն է, ում Քանեն սիրում և հարգում է այնպես, ինչպես իր մայրիկին, ում կորցրել է մի քանի տարի առաջ: