Թուրքիայում բնակվող ադրբեջանցի դիզայներ Ռուֆաթ Իսմայիլը տեղական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երբեք Քիմ Քարդաշյանի համար հագուստ չի կարի։ Այն մասին հաղորդում է ermenihaber.am-ը։

 

 

«Ես ադրբեջանցի թյուրք եմ։ Ես երբեք հագուստ չեմ կարի Քիմ Քարդաշյանի համար, որը ճանաչում է, այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է նա։

Քիմ Քարդաշյանն ակտիվորեն պայքարում է ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման համար։ Քարդաշյան քույրերն ակտիվորեն աջակցում եւ լոբբինգ են անում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը:

style.news.am