Բնականաբար, առաջին հերթին հարց է առաջանում՝ «ի՞նչ է բազմակողմանի մտածողությունը»։  Այս հասկացությունը գործածության մեջ է մտել 45 տարի առաջ, բայց այն մինչ այսօր դեռ արդիական է։ Բազմակողմանի մտածողությունը, դժբախտաբար, ոչ բոլորին է բնորոշ։ Այն օգնում է բոլոր հարցերը քննարկել տարբեր տեսանկյուններից եւ ճիշտ որոշում կայացնել։

1. Բազմակողմանի մտածողությունը օգնում է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու հարցում

Ցանկացած իրավիճակից կարելի է ելք գտնել, բայց հաճախ մենք չենք նկատում ակնհայտ լուծումը, քանի որ կարծում ենք, որ ամեն ինչ շատ ավելի խորն է թաքնված։ Բազմակողմանի մտածողությունը կօգնի ավելի լայն մտածել, նորովի մոտեցում ցուցաբերել եւ ճիշտ որոշումներ կայացնել։

2. Ձեռքերը վար չիջեցնել

Բազմակողմանի մտածողություն կօգնի նաեւ դուրս գալ կարեւոր եւ խճճված իրադրությունից ու ճիշտ որոշում կայացնել։ Դրա շնորհիվ դուք երբեք վար չեք իջեցնի ձեր ձեռքերը կամ սպիտակ դրոշ ծածանի։

3. Առաջադրանքների յուրօրինակ լուծում

Այս կետը բացատրելու համար բերենք օրինակ.

«Տարիներ առաջ վաճառականը մեծ պարտքեր է վերցնում մի վաշխառուից եւ չի կարողանում վերադարձնել։ Ծերուկ վաշխառուն հայտարարում է, որ կմարի պարտքերը, եթե վաճառականի դուստրը համաձայնի ամուսնանալ իր հետ։ Համաձայնության են գալիս, որ պարկի մեջ պետք է երկու քար դնեն՝ սեւ եւ սպիտակ։ Եթե աղջիկը վերցնի սեւը, ապա կամուսնանա ծերուկի հետ։ Սակայն վիճակահանության ժամանակ աղջիկը նկատում է, որ ծերուկը երկու սեւ քար է դնում պարկի մեջ»։

Ուղղահայաց մտածողության տեր մարդիկ այս պարագայում կկենտրոնան այն փաստի, որ պետք է քարը հանեն պարկից, իսկ բազմակողմանի մտածողությամբ մարդիկ կկենտրոնան պարկում մնացած քարի վրա։

«Աղջիկը քարը հանում եւ միամտաբար նետում ու կորցնում է այն։ Այսինքն աղջիկն ընտրել է այն քարը, որը պարկում չէ։ Պարզ է, թե ինչ է մնացել պարկում»։

4. Նոր գաղափարները կբարելավեն ձեր կյանքը

Բազմակողմանի մտածողությունը նոր մտքեր եւ գաղափարների ծնունդ է, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ ձեր կյանքի վրա։

5. Որոշումներ կայացնելն ավելի հեշտ գործընթացի է վերածվում

Ցանկացած խնդիր յուրովի մոտեցում է պահանջում եւ բազմակողմանի մտածողությունն օգնում է գտնել այդ մոտեցումներն ու ավելի հեշտությամբ որոշումներ կայացնել։

 

Աղբյուրը՝ Clubber