Մտերիմ մարդկանցից չեն հրաժարվում

Մտածիր, թե քո կյանքում քանի մարդու կարող ես մտերիմ անվանել: Իսկապես մտերիմ: Ծնողներդ, եղբայրներդ ու քույրերդ, մտերիմ ընկերներդ ու ընկերուհիներդ ու նա՝ քո նախկինը: Շա՞տ է թվում: Իսկ եթե մատների վրա հաշվենք: Չէ՞ որ մեզանից շատերը մտերիմ հարաբերություններ ունեն միայն մոր ու մեկ ընկերուհու հետ, իսկ տղամարդ ընկերները ժամանակի ընթացքում ինչ-որ տեղ են անհետանում (այսինքն մենք գիտենք, թե ուր՝ նրանց մեզնից թաքցնում են նրանց խանդոտ կանայք): Իսկ ձեր առաջ հրաշալի հնարավորություն է ընկերություն անել հոյակապ տղայի հետ: Ինչպե՞ս կարելի է դրանից հրաժարվել: Չէ՞ որ ըստ էության նա նույնիսկ քո ընկերը չէ: Նա քո կիսաազգականն է:

Հարմար է, երբ կողքիդ տղամարդ կա

Ոչ թե որովհետեւ դու ունակ չես ինքնուրույն գլուխ հանել այն գործերից, որոնք ավանդաբար տղամարդկային են համարվում, այլ որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ իրոք ավելի հեշտ է տղամարդուն օգնության դիմել: Ոչ, խոսքն այն դեպքի մասին չէ, երբ դու նայում ես նոութբուքի անջատված էկրանին ու շշնջում. «Ախր, ես ոչնչի չեմ կպել…»: Այլ օրինակ այն իրավիճակն է, երբ դու տանը մենակ ես, իսկ քո ծեր շունը հանկարծ ձեւացնում է, թե պատրաստվում է մահանալ, ու նրան շտապ պետք է մեքենայով տեղափոխել ու կլինիկա հասցնել: Իսկ նրա քաշը գրեթե մեկ ցենտներ է, քանի որ նա բուլմաստիֆ է: Ի՞նչ ես անելու այդ դեպքում: Վազելու ես հարեւանների մո՞տ: Ասենք թե նրանք քեզ կօգնեն, իսկ հետո՞, տո՛ւն ո՞նց ես վերադառնալու:

Երբ կողքիդ տղամարդ կա, կյանքն ավելի ուրախ է

Դժվար թե դու ու քո նախկինը զվարճանաք այնպես, ինչպես առաջ էիք սովոր. եթե դուք այլեւս միասին չեք, ապա բնականաբար ռոմանտիկ երեկոները բացառված են: Բայց քաղաքում միասին շրջելը հրաշալի գաղափար է: Եվ ուրախ կլինի, եւ ապահով: Նույնիսկ եթե նմանատիպ զվարճանքները քեզ հետաքրքիր չեն թվում, միեւնույն է դու հասկանում ես, թե ինչ արժեքավոր է այն մարդը, որի հետ կարելի է սրտանց ծիծաղել:

Օգտակար է, երբ կողքիդ տղամարդ կա

Քեզ համար է օգտակար: Քանի որ ինքդ քեզ կողքից նայելու լավագույն միջոցը՝ քեզ ուրիշ սեռի ներկայացուցչի աչքերով նայելն է: Քանի որ մենք իրականում շատ տարբեր ենք: Եվ այն, ինչ քեզ կասի քո նախկինը, երբեք չի ասի մայրդ կամ ընկերուհիդ:

Ընկերները կմնան ձեզ հետ

Այն նույն ընդհանուր ընկերները, որոնք չեն կողմնորոշվում, թե իրենց ինչպես պահեն ձեր բաժանումից հետո: Եթե շարունակեն երկուսիդ հետ էլ ընկերություն անել՝ ապա ինչպես պետք է ձեզ ասեն այդ մասին: Իսկ գուցե չասեն՝ թաքցնեն: Հենց այդ մասին են նրանք մտածում այն օրվանից, երբ դուք բաժանվել եք: Հիմա նրանք արդեն նման խնդիր չեն ունենա, ու դուք էլ ստիպված չեք լինի կորցնել ձեր ընկերներին:

news.am