Խոյ

Սիրախաղը նրան հարկավոր չէ՝ նա միանգամից ճակատամարտի է մղվում։ Նա իսկապես անկողինն ընկալում է որպես ռազմի դաշտ, որտեղ պետք է անվերապահ հաղթանակ ունենալ։ Խոյ տղամարդու էրոգեն հատվածը գլուխն է։ Քնքշորեն շոյեք նրա վարսերը, դեմքը, շուրթերը և հատուկ ուշադրություն դարձրեք ականջներին։ Նրան դուր է գալիս, երբ կինն անկողնում լսող է, նուրբ , թույլ և անպաշտպան։

Ցուլ

Ցուլը սիրում է զգացմունքային, իմաստավորված, դասակարգված  սեքս։ Չի սիրում, երբ ամեն բան արագ է ընթանում։ Հանգիստ երաժշտությունը, խավարն ու բազմաթիվ օրգազմերը ․․․ Հարգում է կնոջ ցանկությունները, ու թեև նա  փորձերի սիրահար է, չի ստիպի որևէ նոր բան փորձել, եթե կինը դեմ է։ Ցուլի էրոգեն հատվածը պարանոցն է։

Երկվորյակներ

Անկողնում Երիվորյակները անկայուն են ինչպես և կյանքում։ Ռոմանտիկ հերոսից նրանք մեկ ակնթարթում կարող են վերածվել կոպիտ և բիրտ մաչոյի։ Սիրում են խոսել  նույնիսկ անկողնում։ Այնպես որ, եթե Դուք սիրում եք լռության ներքո սեքսով զբաղվել, ապա այս տարբերակը Ձեզ համար չէ։ Էրոգեն հատվածը մաշկն է։ Շոյեք մարմինը՝ մեջքը, ձեռքերը, սակայն մի դիպչեք շատ նուրբ, այլապես դա նման կլինի խուտուտի, իսկ դա նրանք տանել չեն կարող։

Խեցգետին

Կենդանակերպի բոլոր նշաններից առավել հակված է քնքշությանը և ավանդական սեքս է նախընտրում։ Սիրում է երկարատև սիրախաղ և քնքշանք։ Պաշտում է ուսուցչի դերը անկողնում։ Տանել չի կարող քննադատությունը, իսկ շշնջոցները, զուգընկերուհու նուրբ ձայնը և համոզմունքն այն մասին, որ նա երկնային հաճույք է պարգևում, իսկապես կերջանկացնեն նրան։ Սեքսը նրա համար ոչ միայն ֆիզիկական հաճույք է, այլ նաև հոգիների միասնություն։

Առյուծ

Առյուծների սեքսուալ ախորժակը բավական չափավոր է։ Բացի այդ, նրանք շատ չեն տանջվի, որպեսզի Ձեզ դուր գա իրենց հետ սեքսը։ Նրանց կարծիքով, Դուք արդեն երջանիկ եք, եթե Ձեզ բախտ է վիճակվել նրանց հետ անկողնում հայտնվել։ Հետևաբար, եթե Դուք ակտիվություն չցուցաբերեք, շատ արագ կձանձրանաք։ Առյուծները սիրում են , երբ իրենց թեթև ճանկռում են, կծում, սակայն ամենից շատ պաշտում են հիացած հայացքները, բուռն ծափահարություններն ու հաճոյախոսությունները իրենց արական ներուժի հասցեին։

Կույս

Կույսի տպավորիչ սեքսուալ ներուժը բացահայտելու համար հարկավոր է ազատագրել նրան։ Իսկ դա այդքան էլ հեշտ չէ։ Իր վերլուծական, մանրակրկիտ ինտելեկտի շնորհիվ նա միշտ մարմնական լարվածության մեջ է գտնվում։ Բացի այդ, չի սիրում, երբ իրեն շոյում են։ Գագաթնային սեքսին հասնելու համար նրան անհրաժեշտ է զուգընկերուհու հետ լինել հոգե-հուզական կապի մեջ։ Բուխարու մոտ մեկ գավաթ գինու ներքո  երկար զրույցներ, իսկ հետո նուրբ քնքշանքներ, այնուհետև՝ սեքս, և կրկին գինի և զրույցներ․․․

Կշեռք

Կշեռք տղամարդը սիրով կփոխանցի Ձեզ  նախաձեռնությունը։ Բավարարել իրեն այդքան էլ բարդ չէ՝ անկողնում նա կամակոր չէ, ախորժակն էլ չափավոր է։ Ոչ մի դեպքում մի պատմեք նրան Ձեր նախկին սիրեկանների մասին և կոպիտ մի եղեք։ Դա կարող է արմատապես ոչնչացնել նրա ցանկությունը։ Թեև, չնայած նա նուրբ և զգայուն հոգի ունի, էրեկցիայի հետ կապված խնդիրներն իր մոտ հազվադեպ են լինում։

Կարիճ

Զգայուն, նուրբ սիրեկաններ և նոր փորձարկումների անուղղելի սիրահարներ։ Ի դեպ, փորձերի նպատակը ոչ թե ֆիզիկական հաճույք ստանալն է, այլև զուգընկերուհու հոգեբանական արձագանքը։ Երբեմն հակված են սադո-մազոխիզմի։ Չարժէ նրան թույլ տալ կապել Ձեզ, եթե վստահ չեք, որ հետո ինքնուրույն կարող եք «ազատագրվել»։

Աղեղնավոր

Մշտական պատանիներ, արկածների, փորձարկումների և իրավիճակի փոփոխության սիրահարներ։ Նրանց ուրախացնելու համար բավական է սեքս-շոփից մի խաղալիք գնել, ի դեպ, ոչ այդքան թանկ, քանի որ ողջ արժեքը կայանում է խաղալիքի նորության մեջ։ Նրանք հեշտությամբ են ընդունում մերժումները, իսկ մեկ անգամ կնոջը նվաճելուց հետո, հետագայում ջանքեր գործադրելու իմաստը չեն տեսնում։ Բազմազանության հանդեպ սերը տանում է նրանց դեպի նոր հորիզոններ։ Որպեսզի Աղեղնավորը միշտ հետաքրքրված լինի Ձեզանով, հաճախ փոփոխեք իմիջը, առաջարկեք դերախաղեր անկողնում։ Նա հաճույքով կաջակցի Ձեր բոլոր նախաձեռնություններին։

Այծեղջյուր

Նա գիտի, որ սեքսը օգտակար է առողջության համար և այն պետք է լինի շաբաթական երեք անգամից ոչ պակաս։ Ընկալում է սեքսը որպես կենսաբանական անհրաժեշտություն և պահանջկոտ չէ։ Չի վիրավորվի, եթե սեքսից հետո Դուք իրենից մուշտակ ուզեք, քանի որ գիտի, որ ամեն բան իր գինն ունի։ Բավականին ամաչկոտ է և երբեք Ձեզ ոչ մի անշնորհք բան չի առաջարկի։ Սակայն ուրախությամբ կընդունի որևէ նոր բան փորձելու Ձեր առաջարկը։ Մեծ նշանակություն չի տալիս կնոջ արտաքին տեսքին, օծանելիքին և այդ տեսակ այլ հնարքներին։

Ջրհոս

Թեև Ջրհոսները բազմազանության սիրահար են և փոփոխական, նրանք չեն սիրում սեքսը մեկ գիշերվա համար։ Նրանց համար կարևոր է խորը հոգե-հուզական կոնտակտ հաստատել զուգընկերուհու հետ։ Անկողնում կամակոր չեն, սակայն շատ հետաքրքրասեր են։ Միշտ պատրաստ են նոր խաղալիք, խմբակային, կամ միասեռ սեքս  փորձարկել։ Անհավանական իդեալիստներ են, հոգու խորքում պահպանում են առաջին սիրո կերպարը։ Որպես կանոն, ամուսնանում են մեկ անգամ։

Ձկներ

 

Սիրում են ամեն խորհրդավորն ու գերբնականը։ Եթե ցանկանում եք նվաճել Ձկներին, մոգության երանգ հաղորդեք ձեր սեքսին՝ փորձեք տանտրիկ կամ դաոսական սեքս։ Անկողնում առաջնորդ չեն, երբեմն հակված են մազոխիզմի։ Նախաձեռնող չեն և ընթանում են հոսքի ներքո։ Զգայուն են, սակայն հաճախ չեն գիտակցում ոչ սեփական, ոչ էլ զուգընկերուհու պահանջները։ Վառ երևակայություն ունեն և պատրաստ են «սահմաններից դուրս» սեքսին։ Սակայն չեն համարձակվում բարձրաձայնել իրենց սեփական ցանկությունները։