Խոյարտասովոր օձիքներ

Խոյերն արկածներ են սիրում: Ձեր ոճը պետք է համարձակ եւ գեղեցիկ լինի, ինչպես ձեր կյանքը: Օձիքը կարող է փոքր-ինչ կտրուկ տեսք ունենալ, ինչը կցուցադրի ձեր անհատականությունը:

Ցուլբոհո ոճով կրոպ-տոպեր

Դուք ամեն ինչ անում եք՝ սիրով շրջապատված լինելու համար: Դիզայներները որոշել են, որ գյուղական ոճով վերնազգեստը կլրացնի ձեր ոճը եւ ռոմանտիկ կերպար կստեղծի: Սակայն եղանակը կարող է բավականաչափ տաք չլինել, այնպես որ՝ չմոռանաք սիրելի ջինսե բաճկոնի մասին:

Երկվորյակժանյակ

Երկվորյակները սիրում են իրենց ցույց տալ: Այս գարնանը ձեր կերպարի համար լավագույն տարբերակը ժանյակն է, որով ուրախ, սեթեւեթող տեսք կունենաք:

ԽեցգետինՋինսե շրջազգեստ

Ջինսե շրջազգեստը կատարյալ տարբերակ է Խեցգետինների համար: Եկեք բնական լինենք եւ սկսենք ջինսե շրջազգեստը համադրել չեզոք գույնի լայնեզր գլխարկի եւ գեղեցիկ բոկոտիկների հետ:

Առյուծվառ միդի-շրջազգեստ

Առյուծներն ուզում են «փողոցից» գողանալ բոլոր ոճային իրերը: Ձեզ կատարելապես հարմար կլինեն վառ զգեստները: Որքան վառ, այնքան լավ:

Կույս. երկարափեշ շրջազգեստ

Կույսեր, դուք սիրում եք ժամանակ անցկացնել դրսում: Ձեզ կատարելապես հարմար են բնական կտորից երկարափեշ հարմարավետ զգեստները, որոնք ոճային տեսք ունեն եւ շատ հարմար են:

Կշեռքպարզ կոստյում

Կշեռքները, Խեցգետինների նման, նախընտրում են հանգստությունը: Այդ պատճառով նրանց հարմար են պարզ եւ ոճային կոստյումները. ամբողջական կերպար, որն ընտրելու համար պետք չէ ժամեր ծախսել:

Կարիճ. կաշվե բաճկոն

Կարիճներ, սերն ու երաժշտությունն օդի մեջ են: Հանգստյան օրերից այնքան պատմություններով կվերադառնաք, որոնք դեռ երկար ստիպված կլինեք պատմել: Ժանյակն ու կրքոտ բացվածքը կարելի է համադրել խիստ կաշվե բաճկոնի հետ:

Աղեղնավորպրինտով կոմբինեզոն

Պրինտով կոմբինեզոնը կատարելապես հարմար են Աղեղնավորների ոճին: Մի կողմից՝ դա ձեզ կազատի բարդ ընտրություն կատարելու անհրաժեշտությունից եւ թույլ կտա կենտրոնանալ զվարճանքի ուղղությամբ: Մյուս կողմից՝ սա հարմարավետ կերպար է եւ կօգնի շատ ոճային տեսք ունենալ:

Այծեղջյուրկոճակներով կոմբինեզոն

Այծեղջյուրներ, կոմբինեզոնն այս սեզոնին հենց ձեզ համար է: Այն շատ հարմար է եւ հրաշալի կդիտվի լուսանկարերում: Բացի այդ՝ հարկ չի լինի մտածել կերպարի մասին. կոմբինեզոնն արդեն կերպար է ստեղծում:

Ջրհոսառանց թեւքի վերնազգեստ

Ջրհոսներ, բաց ուսերով ռոմանտիկ կերպարը հենց ձեզ համար է: Այս գարնանը տարբեր շոուների կհաճախեք եւ շատ ճանաչված կլինեք, չէ՞ որ դուք անկրկնելի եք:

Ձկներսեւ երկար լայն տաբատ

Ինչպես դիզայներներն են ասում՝ ատլասե լայն տաբատները միանգամայն շքեղ եւ հարմար տարբերակ են, որոնք շատ կսազեն ձեզ: