Խոյ-Կշեռք
Խոյերն առաջնորդի հատկություններ ունեն, ինչն արտահայտվում է ինչպես նրանց մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: Ազնվությունը զուգընկեր որոնելիս նրանց հիմնական պահանջներից է: Կրքի հուրն այրվում է Խոյերի մեջ, երբ խոսքը սեքսուալ գործողությունների մասին է: Այս դեպքում լավագույնը Կշեռքներն են: Խոյերին գրավում է նրանց ազնիվ եւ թեթեւ բնավորությունը: Երբ նրանք միավորվում են, շատ ուժեղ եւ կրքոտ զույգ են կազմում:
Ցուլ-Կույս
Ցուլերն ընտանիքի մարդ են: Նրանք ավանդապաշտ են, սերը սեքսից ավելի կարեւոր են համարում: Ցուլերի ռոմանտիկ էությունը հրաշալի տարբերակ է Կույսերի համար, որոնք նույնպես ապրում են ընտանեկան կյանքի մասին մտքերով: Նրանք հզոր զույգ են կազմում:
Երկվորյակ-Աղեղնավոր
Երկվորյակներն աշխարհի լավագույն ընկերներն են, բայց երբ խոսքը հարաբերությունների մասին է, նրանց համար բավական դժվար է զուգընկեր գտնել: Որպես կանոն՝ Երկվորյակները վախենում են պարտավորություններից, այդ դեպքում իրենց կապված են զգում: Նրանք գնահատում են զուգընկերոջ խելքն ու սրամտությունը: Երկվորյակների համար կատարյալ զուգընկեր կարող են լինել համարձակ Աղեղնավորները: Վերջինների հումորը տպավորում է Երկվորյակներին: Նրանք միասին երջանիկ եւ լիարժեք են զգում:
Խեցգետին-Ցուլ
Խեցգետինները միշտ երկարատեւ, լուրջ հարաբերություններ են որոնում, որտեղ կարող են էմոցիոնալ շփում ունենալ զուգընկերոջ հետ: Էմոցիոնալ եւ լուրջ Ցուլը լավագույն զույգն է Խեցգետնի համար:
Առյուծ-Խոյ
Խոյը լավագույն զույգն է Առյուծի համար: Նրանք այնպիսի վեհությամբ եւ նրբագեղությամբ են արտահայտում միմյանց հանդեպ իրենց սերը, որ ոչ ոք չի կարող մրցակցել նրանց հետ: Ինչպես նրանց սերը, վեճերը նույնպես դաժան են: Սակայն նրանք կարողանում են հասկանալ միմյանց եւ հաղթահարել դժվարությունները:
Կույս-Կարիճ
Կույսերը հիմնականում զուսպ են, ուշադիր իրենց զուգընկերոջ հանդեպ: Չափազանց կրքոտ Կարիճները հարմար զույգ են Կույսերի համար: Կույսերի կարգապահ բնավորությունն օգնում է հավասարակշռել Կարիճներին, իսկ Կարիճների սեքսուալ ակտիվությունը Կույսերին օգնում է դուրս գալ պատյանից:
Կշեռք-Երկվորյակ
Կշեռքները բնածին դիվանագետներ են: Նրանք կարող են հեշտությամբ լուծել կոնֆլիկտները, կարող են շփվել նույնիսկ նրանց հետ, ովքեր զուրկ են ինտելեկտից: Հետաքրքրասեր Կշեռքները սիրում են նոր ծանոթություններ: Երկվորյակները հրաշալի տարբերակ են նրանց համար:
Կարիճ-Ձկներ
Դաժան եւ անսիրտ Կարիճը չափազանց էմոցիոնալ եւ վրեժխնդիր է: Ինչ էլ անեն՝ նրանք կրքով են անում: Նրանք ագրեսիվ են եւ իշխող, երբ խոսքը նրանց զուգընկերների մասին են: Երբ Ձկները կապվում են Կարիճների հետ, ոչ ոք չի կարող հաղթել նրանց: Նրանք շատ ինտուիտիվ զույգ են կազմում:
Աղեղնավոր-Ջրհոս
Թռչնի պես ազատ Աղեղնավորներն ապրում են ճամփորդելու համար: Նրանց ազատություն է պետք ապրելու համար՝ լինի դա հարաբերություններում, թե կյանքում: Նրանք ամեն օր պետք է նորույթ զգան: Ո՞վ կարող է ավելի լավ հասկանալ նրանց այս պահանջմունքը՝ Ջրհոսներից բացի:
Այծեղջյուր-Կույս
Այծեղջյուրները հավակնոտ են եւ գործին նվիրված: Նրանք գիտեն՝ ինչ են ուզում կյանքից, կենտրոնանում այդ ուղղությամբ: Նույնիսկ հարաբերություններում նրանք տալիս են հնարավոր ամեն ինչ, այդ պատճառով ձգտում են հեռու մնալ դրանցից՝ իրենց իսկ չվնասելու համար: Կարգապահ Կույսերը հասկանում են դա եւ Այծեղջյուրին օգնում կարգուկանոն պահպանել: Նրանք շատ լավ ընտանիք են կազմում:
Ջրհոս-Կշեռք
Ջրհոսները, հավանաբար, վերջին մարդն են, ովքեր կշարունակեն հայհոյել, եթե նույնիսկ վիճաբանությունը վաղուց ավարտվել է: Եթե ինչ-որ սխալ կա, Ջրհոսը կբողոքի: Նա արդար է, կարող է պայքարել անհավասարության դեմ: Հավասարության հանդեպ Կշեռքների ձգտումը գրավում է Ջրհոսներին:
Ձկներ-Այծեղջյուր
Ձկներն ու Այծեղջյուրները երկու հակադիր բեւեռներ են, որոնք գրավում են միմյանց: Երազկոտ, ստեղծագործ Ձկները կգրավեն հողեղեն Այծեղջյուրներին, երազանքների հասնելու հարցում նրանց հավատը կոգեշնչի Այծեղջյուրներին: Ձկները կհետեւեն, որպեսզի Այծեղջյուրները վայելեն ստեղծագործական պահերը: