Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը բալիկի է սպասում։ Սիրունն ընտանիքի համալրման մասին պաշտոնապես հայտնել է այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Սիրունն Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նկատելի է նրա կլորացած որովայնը։ Կադրերից մեկում նա պատկերված է ամուսնու հետ։ «Բարեւ, Հրաշք Մանկություն։
Էլի ջահել վախտերս՝ հիմա»,- հրապարակումն այսպես է մակագրել Սիրունը։
Ու թեեւ Սիրունը հրապարակումը րոպեներ առաջ է արել, հետեւորդներն հասցրել են բազմաթիվ հաճոյախոսություններ գրել նրան. «Հրաշք եռյակ», «անտիկ թագուհի»։