Դերասանուհի Քրիսինա Կարապետյանը կիսվել է գեղեցիկ լուսանկարներով։

Դերասանուհին սպասում է երկրորդ երեխայի ծնունդին եւ հղիության վերջին շրջանում է։ Հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին ու ոճային զգեստ է կրում։ Մյուսում նա ամուսնու՝ ռեժիսոր Կարո Նաղդալյանի եւ որդու՝ Միքայելի հետ է։ «Ընտանիք»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։