Դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։ Նրանց յուրաքանչյուր նոր լուսանկար մեծ արձագանք է գտնում սոցիալական ցանցերում ու բազմաթիվ դրական մեկնաբանությունների արժանանում։

Այս անգամ Բենի հետ լուսանկար է հրապարակել Դիանան։ Կադրերում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Instagram-ում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Ծաղկաձորում։ «Հանգստություն»,- հրապարակումը մակագրել է Դիանան, իսկ հետեւորդները նրանց երջանկություն են մաղթել. «Իդեալական զույգ, երջանիկ եղեք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված էր։ Նրանք էլեգանտ կերպարում էին։ «Նկարի վերնագիրը թողնում ենք ձեզ»,- հրապարակումը մակագրել էր Բենը, իսկ հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Տարվա զգույգը», «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», «Մեծ սեր», «Անսահման գեղեցիկ»։