Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրանը ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է սիրելիի հետ։ Լուսանկարն արվել է ամռանը։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է, սիրելին համբուրում է Մարինկային։ «Սեր ու ամառ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Մարինկան։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, սեւ բլուզ էր կրում, նույն գունի գլխարկ։ Մարինկան վառ շպարով էր, իսկ ձեռքին նվերի տուփ էր։ «Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, իսկ դո՞ւք...»,- հետեւորդներին հարցրել էր նա։