Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատառոտված ջինսե տաբատ է կրում, կապույտ հուդի։ Նա արձակել է մազերը, արեւային ակնոց է կրում։ Կադրերն արվել են ծովի ֆոնին։ «Առավոտյան ընթերցանություն ծովի մոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է ոճային երգչուհին։
Ավելի վաղ հրապարկված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Աստղին արձակել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Մեկնաբանությունների հատվածում ոճային երգչուհին, որն այս շրջանում Իսպանիայում է գտնվում, մեջբերել էր Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղրն է»։