Այծեղջյուր
Եթե այս նշանի ներկայացուցիչը որոշել է ամուսնանալ, ապա նշանակում է, որ գտել է իր համար ամենալավ կնոջը։ Նրա հետ ընտրյալը երբեք չի ձանձրանա, քանի որ նա միշտ կապացուցի, որ ինքն ամենաանկեղծն է, խելացին և գրավիչը։ Ապագա դստեր համար այսպիսի հայրը ապագա ամուսնու իդեալ կդառնա, իսկ որդու համար՝ տղամարդկային վարքի օրինակ։
Կշեռք
Կշեռք տղամարդիկ երբեք չեն սպառի իրենց ռոմանտիզմը և քնքշանքը, անգամ շատ տարիներ հետո։ Նա կփորձի ամեն ինչում բավարարել իր կնոջը, քանի որ շատ լավ զգում է իր երկրորդ կեսի տրամադրվածությունը։Կշեռքները ձգտում են խուսափել վեճերից և միշտ կոմպրոմիսներ են փնտրում։ Նրանցից շատ փափուկ և դատող հայրիկ է ստացվում։ Նրանք միշտ կկարողանան հանգստացնել և զվարճացնել երեխաներին։
Առյուծ
Առյուծ ամուսինը ընտանիքի հավատարիմ պաշտպան է և հովանավոր։ Այս նշանի ներկայացուցիչները կայուն և ինքնավստահ առաջնորդներ են։ Առյուծներն իրենց կանանց կորում են ձեռքերի վրա։ Առյուծի կինը կշրջապատվի շքեղությամբ, քանի որ նա միշտ գերադասում է գնել բացառապես թանկարժեք և գեղեցիկ նվերներ։