նպատակներ, որոնք արտացոլում են ձեզ, ձեր ունակություներն ու անձնական որակները: Եվ այսպես լավագույն ամանորյա բանաձևերը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:
Խոյ․ եղեք ավելի համբերատար
Դուք սովորություն ունեք սպասելու անմիջապես արդյունքի և հենց այդ պատճառով դուք շատ արագ հիասթափվում եք: Չկա ավելի վատ բան, քան սկսել նախագիծ, իսկ հետո այն «կախել»: Թող 2020-ը լինի այն տարին, երբ դուք ամեն ինչ ավարտին կհասցնեք: Եղեք համբերատար, որովհետև շտապ որևէ բան անելու ոչ մի իմաստ չկա: Կես ճանապարհին չհանձվեք:
Ցուլ․ գնահատեք այն, ինչ ունեք
Դուք շատ հաճախ չեք տեսնում այն, ինչը ձեր «քթի տակ է»: 2020-ի ձեր բանաձևն է՝ դուք կլինեք շատ ավելի երջանիկ, եթե շեշտը դնեք ներկայի վրա, այլ ոչ թե վախի վրա, թե ինչ կլինի: Գնահատեք պահը «այստեղ և հիմա», այլապես դուք ռիսկի եք դիմում ամեն ինչ կորցնել:
Երկվորյակ․ դադարեք շտապել
Քանի որ դուք պատկանում եք ամենաստեղծագործ և երազկոտ նշաններից մեկին, օգտագործեք դա ձեր շահերին համապատասխան: Ուղղակի այն, որ ձեր բանաստեղծությունը վատ է գրված, պետք չէ ճմրթել թուղթը և դեն նետել: Եթե դուք մերժում եք ստացել, դա չի նշանակում, որ պետք է հանձնվել: Խորը շունչ քաշեք և ընդունեք այն փաստը, որ դուք երբեմն կարող եք նաև անհաջողության մատնվել:
Խեցգետին․ եղեք ավելի պոզիտիվ
Խեցգետինը առանձնանում է որոշակի վատատեսությամբ, բայց դուք պետք է հիշեք այն մասին, որ երբ մենք չենք կարող փոխել մեր շուրջը գտնվող աշխարհը, մենք պետք է փոխենք ինքներս մեզ: Հեռացրեք ձեր կյանքից ամբողջ նեգատիվն ու տոքսիկ մարդկանց, իսկ հետո շրջապատեք ձեզ իրերով և մարդկանցով, որոնց դուք սիրում եք:
Առյուծ․ լսեք ուրիշներին
Առյուծներն առատաձեռն են և բարեհոգի, սակայն բավական էգոիստ: Դադարեք խոսել միայն ձեր մասին: Լսեք նաև ուրիշներին, հատկապես երբ ձեզ են դիմում խորհրդով ձեր մտերիմները: Ուղղակի մոռացեք ձեր թագավորական անձի մասին և ուշադիր լսեք նրանց:
Կույս․ սովորեք պաշտպանել ինքներդ ձեզ
Դուք բարի և գթասիրտ մարդ եք, և դա շատ հաճախ մարդիկ շահագործում են: Բացի դրանից՝ դուք պետք է դադարեք չափազանց շատ մտածել և տառապել: Սովորեք մերժել և պնդել սեփական հետաքրքրությունները: Երբ կտիրապետեք այս ունակություններին, ձեր կյանքը նկատելիորեն կփոխվի: