Մոդել Դարինա Էրվինն արդեն մեկ տարուց ավելի է՝ ամուսնացած է պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոյի հետ։ Նա Instagram-ում վարում է իր փակ էջը, որտեղ պարբերաբար հրապարակում է իր աշխատանքները (նա զբաղվում է նկարչությամբ եւ գերազանցապես մերկ մարմիններ նկարում), սակայն երբեմն նրա միկրոբլոգում հայտնվում է նաեւ ամուսինը։
Դարինան Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որում մերկ Ալեքսանդրը դիպչում է նրա նկարին՝ գնահատելով սիրելիի ստեղծագործությունը։ Նա այդ «կոմպոզիցաիան» ուղեկցել է Չարլզ Բուկովսկու մեջբերմամբ. «Ինչ եք խորհուրդ տալիս գրողներին։ - Խմիչք, սեքս եւ ծխախոտի ծով»։
Ի դեպ, Ալեքսանդրի եւ Դարինայի սիրավեպի մասին խոսել են 2018թ.-ի վերջին, երբ պապարացիները պրոդյուսերին մոսկովյան հաստատություններից մեկում լուսանկարել են աղջկա ուղեկցությամբ։ Մեկ ամիս անց Ցեկալոն հայտարարել է, որ բաժանվել է կնոջից՝ Վիկտորյա Գալուշկայից եւ մտադիր է ամուսնանալ չորրորդ անգամ։ 2019թ.-ի մարտին Էրվինը պաշտոնապես դարձել է Ցեկալոյի կինը։ Սիրահարները, սակայն, ուշադրություն չեն գրավել իրենց հարսանիքի շուրջ։