Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, վառ կերպարում է։ Նա խորը լանջաբացվածքով հագուստ է կրում, արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Երգչուհին նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բեմական կերպարում էր։ Նա փայլուն զգեստ էր ընտրել, որն առանձնանում էր հետաքրքիր կտրվածքով ոտքի եւ կողքերի հատվածում։ Երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպարով էր, կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան։